Նաս Դեյլիի երկրորդ բացահայտումը. Հայաստանում մեծանում են ապագա գրոյսմաստերներ
Սոցիալական ցանցերի աստղ, միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին արդեն թողարկել է երկրորդ տեսանյութը Հայաստանի մասին, որտեղ ինչքան էլ զարմանալի է, հիացած է մեր կրթական համակարգով։
«Այստեղ դեռ դպրոցից երեխաները մաթեմատիկական ու այլ գիտություններին զուգահեռ սովորում են շախմատ խաղալ։ Դա զարգացնում է նրանց մոտ կարգապահությունը, կոնգնիտիվ մտածողությունը, մրցունակությունը և կենտրոնանալու ունակությունը։ Բոլորս գիտենք, որ մանուկ հասակում սովորելը հեշտ է տրվում, ահա թե ինչու այս երեխաներից յուրաքնչյուրն ունի հնարավորություն մեծանալով դառնալ Լևոն Արոնյանի պես գրոյսմաստեր կամ ինչ ուզի։ Ես հիացած եմ իմ տեսածով»։
Տեսանյությում բացի Լևոն Արոնյանից, ով ասում է. «Այո, ամեն ինչ սկսվում է շախմատից, կա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից մեջբերում, ով մեկնաբանում է՝ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանը շախմատային երկիր է հարցը։
«Այո, ես նախագահն եմ և մենք սիրում ենք շախմատը»,-ասում է Արմեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան