Renault-ն ներկայացրել է նորացված Logan և Sandero մոդելները
Ֆրասնիական Renault ընկերությունը ներկայացրել է Logan-ի և Sandero-ի նորացված տարբերակները: Ավտոդիլերներն արդեն իսկ ընդունում են պատվերներ, իսկ իրական վաճառքները կսկսվեն հուլիսի վերջից:
Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունից հայտնում են՝ նոր մոդելները շուտով հասանելի կլինեն նաև հայաստանյան շուկային:
Նոր Logan-ը և Sandero-ն ստացել են թարմացված դիզայն, որն էլ ավտոմեքենաներին տալիս է ավելի էլեգանտ և ժամանակակից տեսք: Էքստերիերի հիմնական առանձնահատկություններից է ցերեկային ընթացքի C-աձև լուսադիոդային լուսարձակները, որոնք ավտոմեքենաներին տալիս են էլ ավելի արտահայտիչ «հայացք»:
Ընկերությունից մանրամասնում են, այժմ Logan-ի և Sandero-ի ժամանակակից դիզայնում կարելի է նկատել երանգներ, որոնք նախկինում բնորոշ էին միայն Renault-ի բարձր սեգմենտի ավտոմեքենաներին, ինչպես օրինակ, ռադիատորի սև ճաղավանդակը, նոր թափարգելը և հակամառախուղային լուսարձակները:
«Շնորհիվ ժամանակակից օպցիաների, ավտոմեքենաների կառավարումը դարձել է էլ ավելի հեշտ և հարմարավետ: Նորարար տեխնոլոգիաները կօգնեն Ձեզ ամենօրյա ճանապարհորդությունները դարձնել հաճելի և անմոռանալի:
Նորացված Logan-ի և Sandero-ի շրջադարձի ցուցիչները ստացել են երեք անգամ թարթելու ֆունկցիա, վառելիքի բաքի դռնակը այսուհետ հնարավոր կլինի բացել անմիջապես սրահից, իսկ սարքավորւմների վահանակի դիսփլեյի վրա ավելացել է շարժիչի ջերմասիճանի ցուցիչը: Որոշ համալրումների համար հասանելի կլինի շարժիչի հեռավար գործարկման ֆունկցիան, որը նաև թույլ կտա նախապես տաքացնել ավտոմեքենայի սրահը»,-նկարագրում են ընկերության մասնագետները:
Նորացված Logan-ը և Sandero-ն կառաջարկվեն տարբեր հզորությամբ 1,6-լիտրանոց շարժիչներով՝ 82, 102 և 113 ձիաուժ: Ըստ շարժիչի, կբաշխվեն նաև փոխանցումատուփերը՝ 5-աստիճան մեխանիկականն ու ավտոմատ /տիպտրոնիկ/:
Նշենք, որ Հայաստանում ռեսթայլինգային Logan-ի և Sandero-ի հասանելիությունը և հնարավոր համալրումներն ու արժեքները կարելի է ճշտել Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մեգնա» ընկերությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան