Զոհրաբ Մնացականյան. Սա այն է, ինչին մենք ձգտում ենք
Հայաստանի համար նորարարական ոլորտը կարևոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները և Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով միջոցառմանը: Ի դեպ, ԱԳ նախարարը նախագահում էր այն:
ԱԳ նախարարը բարձր է գնահատել Կայուն զարգացման նպատակների ազգայնականացման գործում ՄԱԿ-ի կառույցների հետ Հայաստանի շարունակական արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև կարևորել է նոր գաղափարների և ստեղծարարության գործում ՄԱԿ-ի հետ ձևավորված սերտ փոխգործակցությունը` ընդգծելով այն խորացնելու մեր երկրի շահագրգռվածությունը։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին առնչվող գործունեությանը՝ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին և սերտ համագործակցություն ծավալել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և այլ ոլորտներում։
Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է նորարարությունը, որը հնարավորություն է ընձեռնում ստեղծագործելու և նյութականացնելու նոր գաղափարները` դրանք ներդնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարևոր նախաձեռնություններ, որոնք էական հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ․ ԹՈՒՄՈ, ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am և այլք, որոնց գործունեությունն անցյալ տարի ներկայացվել է նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
«Կառավարությունը մեծապես խրախուսում է այս նախաձեռնությունները։ Կայուն զարգացման նպատակների ողջ հայեցակարգը կառուցված է նորարարական, ստեղծագործական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ Սա այն է, ինչին մենք ձգտում ենք», - շեշտեց ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան