ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
«Պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայտարարեց նա։
Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Պ. Մանուկյանը նաև նշեց, որ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձազրույցներ են ունեցել Ա. Բիլյանի, Ս. Բարսեղյանի, Հ.Հարությունյանի և Ա. Խանդոյանի հետ
- «Ես սանկցիայից չեմ վախենում, պարոն Գաբրիելյան». Պավլիկ Մանուկյան
- «Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»