Հարիսոն Ֆորդը հնարավոր է խաղա Ջեք Լոնդոնի վեպի հիման նկարահանվող ֆիլմում
Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆրդը բանակցություններ է վարում ամերիկացի գրող Ջեք Լոնդոնի «Նախնիների կանչը» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում խաղալու համար։
Գազետա.ռու-ն գրում է, որ Variety-ի տվյալներով, եթե նկարահանաման վերաբերյալ ձեռք բերվի պայմանավործություն, ապա Ֆորդը խաղալու է ոսկու տենդի ժամանակաշրջանում ոսկի փնտրող Ջոն Տորնտոնի դերը։
Նշում է, որ ավելի վաղ Տորնտոնի դերը արդեն խաղացել է հոլիվուդյան դերասաններ Քլարկ Գեյբլը 1935 թվականին և Չարլտոն Հեսթոնը 1972 թվականին։
Հաղորդվում է, որ Լոնդոնի վեպի նկարահանումները հնարավոր է սկսվեն այս տարվա սեպտեմբերին։