Հայաստանը պետք է դառնա ֆիզիկայով զբաղվող հզոր երկիր՝ բիոֆիզիկայից մինչև աստղագիտություն. ՀՀ նախագահ
Հայաստանի ընտրության ճանապարհը դեպի 21-րդ դար միակն է՝ դեպի նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Հայաստանն ապագայում պետք է դառնա երկիր, որը բնական ռեսուրսների երկիր է, ժամանակակից տեխնոոգիաների երկիր»,- այսօր «ՔԵՆԴԼ» հետազոտությունների ինստիտուտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ժամանակից տեխնոլոգիաներ զարգացնելու մի քանի բաղադրիչներ կան։ Նախևառաջ դա իհարկե կրթական համակարգն է։ Վերջիվերջո, նորագույն տեխնոլոգիաներ ստեղծողները, կիրառողները, վաճառողները մարդիկ են, որոնք պրոֆեսիոնալ, մասնագիտական կրթութուն են ստացել։ Հետևաբար այս համակարգի համար շատ էական է կրթական համակարգը՝ սկսած դպրոցից, նույնիսկ ավելի ցածր տարիքից՝ մանկապարտեզից»,- ասաց ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանի խոսքով, այլոց նկատմամբ մեր առավելությունը պետք է լինի այն, որ հայ ծրագրավորողը պետք է լինի բարձրորակ մաթեմատիկոս, ֆիզիկոս կամ քիմիկոս, այն է՝ գիտնական-ծրագրավորող, մի բան, որ ուրիշ տեղերում չեն կարողանում անել։
«Եվ դա փաստ է, ոչ թե մեծամտություն, որ մենք ավելի խելացի ենք։ Մեր նպատակը պետք է լինի բարձր որակի ստեղծագործող մասնագետներ ստանալը՝ բիոտեխնոլոգիաներից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այդ իմաստով այս ինստիտուտը շատ էական է։ Էական է նաև նրանով, որ եթե խորհրդային տարիներից մեզ ժառանգություն մնացածշատ գիտական հիմնարկներ կամ մաշվել են կամ կորցրել իրենց կարևորությունը, կամ էլ վերացել են, ապա այս ինստիտուտը ստեղծվել է 2000 թվականին։
Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ՝ մի քանի պատճառներով։ Նախ այն փաստը, որ մենք Հայաստանում կարողացել ենք 2000 թվականից հետո այսպիսի ինստիտուտ կառուցել, որ միջազգային լավագույն մակարդակն ունիչ։ Երկրորդ, ինձ համար կրկնակի հաճելի է, որովհետև ինչ-որ իմաստով ես փոքր ներդրում ունեմ այս ինստիտուտի ստեղծման գործում»,- նշեց ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը ծրագիր ունի Հայաստանում զարգացնելու ֆիզիկան։
«Նայենք՝ ինչպես կարող ենք աջակցել, որպեսզի Հայաստանը դառնա ֆիզիկայով զբաղվող հզոր երկիր՝ բիոֆիզիկայից մինչև աստղագիտություն։ Դրա կարիքը կա։ Մենք չենք կարող ապրել միայն նրանով, որ ժամանակին Բյուրականի աստղադիտարանը ղեկավարել է Վիկտոր Համբարձումյանը։ Այսօրվա Համբարձումյաններ են պետք։ Մոտակա օրերս ծրագրում եմ նաև Բյուրական գնալ և գուցե դրանից հետո, երբ իմ պատկերացումները հստականան, աջակցեմ, որպեսզի այս ոլորտը ոչ միայն գոյատևի, այլև զարգանա»,- ամփոփեց ՀՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան