Մոսկվան աշխարհի առաջնությունից շուրջ 13 միլիարդ ռուբլի է աշխատել
Մոսկվան ֆուտբոլի աշխարհի առաջնությունից շուրջ 13 միլիարդ ռուբլի է աշխատել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
««Լուժնիկի» մարզադաշտը մեզ վրա 25 միլիարդ ռուբլի է արժեցել։ Այն աշխարհում նույն դասի մարզադաշտերի շարքում ամենաէժաններից մեկն է»,- ասել է Սոբյանինը։
Նա նաև հայտարարել է, որ առաջնության ընթացքում Մոսկվա է այցելել 4 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ։
«Դա շատ է՝ հաշվի առնելով, որ ՌԴ մայրաքաղաք տարեկան 4.5-5 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ է այցելում»,- նշել է Մոսկվայի քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Պուտինը Թրամփին հանձնեց ԱԱ-2018-ի գնդակը
- ԱԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը հրաժարվել է վաստակած աշխատավարձից
- ԱԱ եզրափակիչը` լուսանկարներում
- ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը, ռմբարկուն և երիտասարդ ֆուտբոլիստը
- ԱԱ-2018. Բելգիան՝ բրոնզե մեդալակիր
- Խորվաթիայի հավաքականը կստանա 28 միլիոն դոլար ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս գալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան