Boeing-ը և Պենտագոնը ԱՄՆ նախագահի ինքանթիռների համար 3.9 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել
Boeing կորպորացիան և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 3.9 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդագրությունը։
Ըստ տեղեկության՝ մնում է համաձայնեցնել ինքնաթիռների գույները։
Ներկայումս նախագահական բոինգները ներկված են սպիտակ, կապույտ և բաց երկնագույն գույներով։ Նման տարբերակ 55 տարի առաջ ընտրել է ԱՄՆ առաջին տիկին Ջեքի Քենեդին։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին այն դուր չի գալիս, նա ցանակնում է, որ ինքնաթիռները ներկվեն ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ կապույտ, կարմիր, սպիտակ։
Հաղորդվում է, որ Պենտագոնը Թրամփի համար երկու ինքնաթիռ կգնի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան