Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը հրաժարավել են նկարահանվել «Սապատավոր լեռը» ֆիլմում
Ռեժիսոր Գաս վան Սենթը, ով առաջինն էր ստանձնել «Սապատավոր լեռը» պատմության նկարահանումը, խոստովանել է, որ այդպես էլ չի նկարահանել ֆիլմի իր տարբերակը քասթինգի ձախողման պատճառով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքը ներկայացրել է IndieWire-ը։
Նրա խոսքով, ցանկանում էր, որ ֆիլմում նկարահանվեին հոլիվուդյան աստղեր, բայց նրանք բոլորը հրաժարվել են խաղալ «կինոյի պատմության մեջ առաջին գեյ վեստերնում»։ Կովբոյ-սիրեկանների դերում ռեժիսորը նախատեսել էր նկարահանել Լեոնարդո դի Կապրիոյին և Բրեդ Փիթին։ Երբ կինեմատոգրաֆիստը նրանց առաջարկություն է արել, նրանք հրաժարվել են։ Նույնը տեղի է ունեցել նաև Մեթ Դեյմոնի և Ռայան Ֆիլիպի դեպքում։
«Որևէ մեկը չհամաձայնվեց։ Երբ մենք աշխատում էինք ֆիլմի վրա, ես զգում էի, որ անհրաժեշտ են հայտնի դերասաններ։ Բայց ոչ մի բան չստացվեց»,- ասել է Վան Սենթը։
«Սապատավոր լեռը» դրաման հիմնված է ամերիկացի գրող Էննի Պրուի համանուն պատմության վրա, որը հրատարակվել էր 1997 թվականին։ Գաս վան Սենթի հետ միասին ֆիլմի վրա աշխատել է թայվանցի ռեժիսոր Էնգ Լին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005-ին։ Գլխավոր դերում հանդես են գալիս Հիթ Լեդջերն ու Ջեյք Ջիլենհոլը։
«Սապատավոր լեռը» ստացել է երեք «Օսկար» մրցանակ և Վենետիկի կինոփառատոնի մրցանակը։