«Մանչեսթր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն և Ալկանտարային
Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ովքեր հանդես են գալիս Մյունխենի «Բավարիայում», այս ամռանը կարող են տեղափոխել «Մանչեսթր Յունայթեդ»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, անգլիական ակումբը հետաքրքրված է լեհ և իսպանացի ֆուտբոլիստների ձեռք բերմամբ և մոտ ժամանակում կսկսի ակտիվ բանակցությունները նրանց տեղափոխության հարցով։
Գերմանական ակումբի ղեկավարությունը, championat.com-ի տեղեկատվությամբ, ցանկանում է Ալկանտարայի համար ստանալ 70 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստն ինքը ծրագրում է վերադառնալ «Բարսելոնա», որտեղ հանդես էր գալիս նախկինում։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Լևանդովսկուն, ապա «Բավարիան» չի պատրաստվում բաժանվել իր լավագույն ռմբարկուից։ Անցած սեզոնին նա 29 գոլ է խփել երկրի առաջնության 30 խաղում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան