Հայ-ադրբեջանական սահմանն անցած քաղաքացու տունը սահմանից 500 մետր է հեռու. Վանեցյան
Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանն անցած քաղաքացու տունը սահմանից 300-500 մետր հեռավորության վրա է: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մանրամասներ ներկայացնելով Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու դեպքից:
«Այդ մարդը, ինչպես գիտեք, ունի որոշակի առողջական խնդիրներ, մոլորվել է և պատահաբար հատել սահմանը։ Այսինքն` այն վարկածը, որ շրջանառվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Լուրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
«Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր` ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- նշել էր ՊՆ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին