Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոց
Երեկ՝ հուլիսի 18-ին, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աջակցությամբ կազմակերպված «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցի մասնակիցներին ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀԿ-ի մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում տիկին Հակոբյանը ծանոթացել է ամառային դպրոցի ուսումնական ծրագրին, դասավանդման մեթոդաբանությանը, հետևել խմբային պարապմունքներին՝ ունկնդրելով տարբեր թեմաների շուրջ երեխաների անգլերեն լեզվով ներկայացումները:
Այցի երկրորդ հատվածում, ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն են ունեցելիրենց հուզող հարցերը ուղղել ՀՀ Վարչապետի տիկնոջը: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից բարձրաձայնվել են կրթական համակարգին, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորշման և բազմաթիվ այլ ոլորտների վերաբերող հարցեր, որոնց տիկին Հակոբյանն անդրադարձել է բազմակողմանի և հանգամանալից պատասխաններով՝ սպառելով մասնակիցների հուզող բոլոր հարցերը:
Իր ամփոփիչ ելույթում Աննա Հակոբյանը բարձր է գնահատել երեխաների պատրաստվածությունը և ընդգծել ՀՀ-ում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման կարևորությունն ու դրանց արդյունավետության երաշխավորման գործում մեր խոստումնալից և տաղանդավոր երիտասարդների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտությունը:
«Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցը մեկնարկել է ս.թ. հուլիսի 15-ին՝ մեկ ընդհանուր ուսումնական հարթակում համախմբելով 7-ից 12-րդ դասարանների թվով 60 աշակերտների: Ամառային դպրոցի մեթոդաբանությունը համալրված է նորարական մոտեցումներով՝ համախմբելով իր մեջ կրթական, երաժշտական, մարզական, մշակութային բազմաթիվ միջոցառումներ և գործողություններ:
Ամառային դպրոցն իր միջոցառումների շարքը կամփոփի հուլիսի 20-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները