Աշոտյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը
ԱԺ հանրապետական պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փանիկ գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում Փաշինյանը միջադեպը որակել էր «սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների»:
Աշոտյանը նման գնահատականը վտանագվոր է համարում:
«Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:
Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:
Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր:
Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական զլմների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ:
Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»,-գրել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Փանիկում տեղի ունեցածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
- 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել՝ նշելով, որ միջադեպը անփութության արդյունք է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին