Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան
«Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա դրանք ընթանում են:
Արթուր Վանեցյանը նշեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի:
Հարցին, թե նրա բիզնեսներում ստուգումներ կլինեն, ԱԱԾ տնօրեն ասաց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել. «Հայտնի հրապարակումից հետո կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, Տարոն Մարգարյանին կանչեն ԱԱԾ ու պարզվի, որ նա երկիրը լքել է, Արթուր Վանեցյանը շատ կարճ պատասխանեց. «Ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հաջորդ հրապարակած տեսանյութերից մեկը կլինի դրա մասին. Արթուր Վանեցյանը՝ «Երևան» հիմնադրամի մասին
- «Երևան» հիմնադրամից տոնական զարդարանք համարվող մեկ հրեշտակի համար վճարել են 448 հազար դրամ
- Քաղաքապետարանի պաշտոնյաները պարտադրել են խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին. ԱԱԾ
- «Երևան» հիմնադրամը մի օղակ է, որ կոչվում է «լվացքատուն». Զարուհի Փոստանջյան