«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
««Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։
Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն
- «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի