Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին
Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակի «ռոումինգ» բառը։
Ընկերությունից մանրամասնում են, որ մեկնաբանությունը պետք է ունենա կարգախոսի բնույթ։ 15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքում պատահական ընտրանքով հերթականությամբ կընտրվեն երեք հաղթողները: Հաղթողներից առաջինը կստանա մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս երկու հոգու համար։ Մյուս երկուսը կստանան մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։ Մրցանակները հանձնելու է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով նաև հաղթողների համար շրջայց կկազմակերպի ընկերության նոր Open Space-ում։
«Ամառային հանգստյան այս թեժ օրերին ռոումինգ ծառայությունները շատ արդիական են, և մենք որոշեցինք այսպիսի հաճելի անակնկալ մատուցել մեր բաժանորդներին ու նրանց ստեղծագործելու առիթ տալ։ Սիրով հրավիրում ենք ֆեյսբուքի ակտիվ օգտատերերին հետևել մեր էջին, մրցույթի մասին գրառման տակ մեկնաբանություն թողնել և ստանալ մրցանակներից մեկը շահելու հնարավորություն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ըստ աղբյուրի, ընտրված 15 մեկնաբանությունների միջև խաղարկությունը կիրականացվի Fanpage Karma պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն։
Մանրամասն տեղեկություններ մրցույթի կանոնների և մասնակցության վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է առաջին ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը
- Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական հարթակ
- YouTube-ը 25 մլն դոլար կծախսի՝ կեղծ տեղեկատվության դեմ պայքարում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին