Սմբատ Գոգյան. Մարդը գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է
«Մենք տվյալներ ունենք, որ մարդը գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է: Հիմա ստուգում ենք այդ տեղեկությունը»,- այս մասին հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, գիտական նման աստիճան չունենալու դեպքում բուհի ռեկտոր դառնալ հնարավոր չէ:
Կոմիտեի նախագահը գիտական աստիճան ստանալ հայաստանցիներին մի քանի խմբի է բաժանում:
«Կա մի փոքր զանգված, որն իսկապես հետաքրքրված է գիտությամբ, ցանկանում է իրականացնել հետազոտություններ, մի մեծ զանգված ցանկանում է ստանալ գիտական աստիճան իր էկոն բավարարելու, կարիերայի հարցերը լուծելու համար»,-ասաց նա:
Կան նաև այնպիսիք, որոնք գիտական աստիճան են փորձում ձեռք բերել բանակից ազատվելու նպատակով, լինում են մանկավարժական գործեր, որոնց մեջ գրագողության դեպքերն ակնհայտ են:
«Կան նաև խայտառակ ատենախոսություններ: Ինձ համար մեծ հանելուկ է, թե ինչու Ամուլսարի հարցը, որը գրեթե մեկ տասնյամյակ շոշափվում է, բայց չկա մի հաստատված ատենախոսության թեմա, որը վերաբերում է Հայաստանում հանքարդյունաբերության ազդեցությանը ստորջրյա ջրերի ու հոսանքների վրա: Այս թեմայով կարելի է հիանալի դոկտորական պաշտպանել: Պետք է պարզել, թե ինչն է պատճառը»,-ասաց Գոգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան