Արարատ Միրզոյանը ՄԱԶԾ ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունների թեման
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կենտրոնակայան՝ հանդիպելով վերջինիս ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարևորել է ՄԱԶԾ հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը: