Փանիկում տեղի ունեցածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը սադրանք է ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:
«Դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել, պայթյուններ և կրակոցներ են հնչել:
Հարակից հրապարակումներ`
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
- 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել՝ նշելով, որ միջադեպը անփութության արդյունք է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան