Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով որոշ բուհերի՝ իրենց աշխատակցներին ուղղորդելու պրակտիկային, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները