
Իտալիայում սկսել են վաճառել Ռոնալդուի նկարով զուգարանի թուղթ
Նեապոլում արձագանքել են Քրիշտիանու Ռոնալդուի «Յուվենթուս» տեղափոխվելուն: «Յուվենթուսը» «Նապոլիի» մրցակիցներից է Իտալիայի առաջնությունում:
Լենտա.ռու-ն, հղում անելով Calciomercato-ին, գրում է, որ Նեապոլում սկսել են վաճառել զուգարանի թուղթ 33-ամյա հարձակվողի նկարով, որտեղ նա թուրինայն ակումբի հագուստով է:
Նեապոլցիները նախկինում էլ են աչքի ընկել նմանատիպ արձագանքով մրցակից ակումբի աղմկոտ տրանսֆերներին: Օրինակ, Գոնսալո Իգուաինի՝ «Նապոլիից» «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո նրա նկարով զուգարանի թուղթ էր հայտնվել: