Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների հետ
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողներին, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ ուսանողները նախագահին ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, կիսվել տպավորություններով, այնուհետև տարաբնույթ հարցեր են ուղղել, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, ստեղծված նոր հնարավորությունների, Հայաստանի զարգացման տեսլականի, ինչպես նաեւ` սիրահայ համայնքի խնդիրների մասին:
Խոսելով Հայաստանում կատարված փոփոխությունների մասին` նախագահը նշել է, որ երկիրն այս փոփոխությունների կարիքն ուներ:
«Շատ կարևոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է, և իր համառ աշխատանքի, տաղանդի շնորհիվ կարող է հաջողության հասնել, և հաջողելով՝ ավելի լավն ու բարեկեցիկ դարձնել երկիրը»,-նշել է նախագահը:
Հանդիպման ավարտին նախագահը երիտասարդներին կոչ է արել՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, հպարտ լինել իրենց ինքնությամբ ու հայրենիքն ունենալ իրենց մտքում ու հոգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները