ՀՀԿ-ի առաջարկածը նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով. Զոհրաբյան
«Մենք, իհարկե, հակված ենք գնալու առավելագույն կոնսենսուսի տարբերակով, որովհետև բոլորիս խնդիրը մեկն է՝ ունենալ մեկ միասնական, համաձայնեցված նախագիծ»,- այսօր ԸՕ բարեփոխումների շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հանրապետական կուսակցության առաջարկած տարբերակի մեջ ինչ-որ մեսիջներ կան, սակայն նախագիծը բավական բարդեցված է: Ըստ էության, դա նույն քողարկված, նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով»,- ասաց պատգամավորը:
Նա հայտնեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են, և Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է իրենց մոդելը, այն է ՝ գնալ քվոտավորման ճանապարհով. «ինչպես գնում ենք ազգային փոքրամասնությունների, կանանց քվոտաների, այնպես էլ մարզային ներկայացուցիչները որոշակիորեն քվոտավորված ներկայացված լինեն: Համաձայն չե՞ք առաջարկած մոդելի հետ՝ գտնենք ուրիշ մոդել, բայց պետք է լինի մեկ համամասնական ցուցակ։ Երկու ցուցակը, միևնույն է, խճճված իրավիճակ է ստեղծելու»։
Զոհրաբյանը շեշտեց՝ «Ծառուկյան դաշինքը» երկար է քննարկել այս հարցը և պնդում է մեկ միասնական ցուցակի տարբերակը, իսկ ահա մարզերից ներկայացված թեկնածուների հարցը պետք է քննարկել:
«Մենք պատրաստ ենք փոխզիջման, կոնսենսուսի, բայց ոչ այս բարդացված եղանակներով: Մենք մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, հիմա էլ գերմանական մոդելով, եկե՛ք գտնենք այն մոդելը, որն աշխատելու է Հայաստանում, չբարդացնենք մեր և առավել ևս ընտրողների կյանքը»,-ասաց պատգամավորը։
«Ծառուկյան դաշիքն» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ նշված տարբերակով հնարավոր չի լինելու ապահովել բոլոր թեկնածուների հավասար քարոզչության իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ իր կողմից ասվածը. Մարուքյան
- Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան