ԱԻՆ. Մուշավանում հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ
Երևանի Մուշավան թաղամասում հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-խոստանում են ԱԻՆ-ից:
Lրացում
Հրդեհը մեկուսացվել է նույն օրը՝ ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն:
Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն: