ԲՆ. Սևանում ջրիմուռների ծաղկումը ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում
Բնապահպանության նախարարությունն արձագանքել է համացանցում շրջանառվող լուրերին, ըստ որոնց ջրիմուռների բազմացումը Սևանա լճի ճահճացման երևույթ է գնահատվում։
Բնապահպանության նախարարության հայտարարության մեջ ասված է. ««Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռևս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաև վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում և այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեսներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։
Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երևույթը կարող է տևել մինչև 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաև օգոստոսի 2-րդ կեսին։
Նշված երևույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում»։
Հարակից հրապարակումներ`
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
- Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
- «Սևան» ազգային պարկի տնօրեն. Կանաչած Սևանի ջուրը մաքրելու համար որևէ միջամտություն չի լինի