ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%
ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով հաճախորդներին լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով և ավելացված սահմանաչափով:
Ընկերությունից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, ովքեր իրենց ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից և վարկային կազմակերպություններից կտեղափոխեն ՎՏԲ-Հայաստան Բանկ: Տեղափոխելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա ոսկու գրավադրմամբ վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կկարողանան ոչ միայն նվազեցնել իրենց վարկային բեռը վարկի տոկոսադրույքի նվազման արդյունքում, այլ նաև հնարավորություն կունենան ստանալ գրավի գնահատման արժեքից մինչև 30% ավել վարկի գումար:
Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկու գրավադրմամբ վարկեր շահավետ պայմաններով `սկսած տարեկան 0% -ից *: Վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, ընդ որում` վարկի մարման եղանակը ընտրում է հաճախորդն իր հայեցողությամբ, իսկ վարկի գումարը կազմում է մինչև 3,000,000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար):
ՎՏԲ-Հայաստան Բանկում ոսկու գրավադրմամբ վարկեր ձևակերպելիս` հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից`
- վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
- վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե,
- վարկի ստացման համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ `անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին