Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգում ենք. Էդմոն Մարուքյան
«ՀՅԴ-ի առաջարկը՝ ռեյտինգային ընտրակարգը, որը ենթադրում է հանրապետության տարածքով մեկ կուսակցության ցուցակի ռեյտինգային դասավորվածություն, և քաղաքացիներն են որոշում, թե ում ինչքան ձայն տան, մենք էլ ենք կարծում, որ լավ տարբերակ է, քննարկելի տարբերակ է, եղած տարբերակներից լավն է: Բայց հաշվարկի հետ կապված մտահոգություններ կան»,- այսօր ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, իսկ դա նշանակում է, որ 2000 ընտրատեղամասերի անդամների համար պետք է թրեյնինգներ անցկացվեն:
«Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգում ենք։ Իսկ ընտրությունների հետ ընկնելու արդյուքնում երկրում ստեղծվում է իրավիճակը, որտեղ պարզ չէ՝ ԱԺ-ում ով է ընդդիմություն, ով է իշխանություն: Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ պետական կառավարման տեսանկյունից մեզ բարդ մարտահրավերների առջև է կայացնում։ Դրա համար անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան ընդդիմությունը, նաև ՀՅԴ-ն, 20 տարուց ավել պահանջել է դասական համամասնական ընտրակարգի ներմուծում, պետք է ընտրել ամենադասական, հեշտ տարբերակը, որ ընտրությունների ժամանակ վայրիվերումներ չլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկված մոդելներից ընտրում ենք ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը. Դավիթ Հարությունյան
- ՀՀԿ-ի առաջարկածը նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով. Զոհրաբյան
- Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ իր կողմից ասվածը. Մարուքյան