Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել. վարչապետ
«Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե նրա ընդդիմախոսները նշում են՝ վարչապետն է Տարոն Մարգարյանին հորդորել հրաժարական տալ:
Հարցին՝ արդյոք վարչապետը Երևանի քաղաքապետի թեկնածու ունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոչ թե ինքը պետք է անձամբ թեկնածու ունենա, այլ՝ քաղաքական ուժը:
«Թեկնածուի հարցը «Քաղաքացիական պայմանագրում» և տարբեր ֆորմատներով քննարկվում է ու դեռ կքննարկվի: Թեկնածուներ կան, որոնց անունները շրջանառվում են մամուլում ու զարմանալի է, որ ասում եք, թե մենք թեկնածուներ չունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան