Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում