Ստամբուլում ձերբակալվել է Չեչնիայի նախկին պաշտոնյայի դուստրը
Ստամբուլում հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է Չեչնիայի Հանրապետության դաշնային միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Ասու Դուդուրկաևի դուստրը։
Ռիա նովոստին, հղում անելով Daily Sabah-ին, գրում է, որ Դուդուրկաևի դուստրը՝ Սեդան, մի քանի տարի առաջ Սիրիա փախնելուց հետո դարձել էր ահաբեկչական խմբավորման հրամանատարի՝ Վրաստանի քաղաքացի Աբու Օմար ալ-Շիշանի կինը։
Օպերացիայի շրջանակում ձերբակալվել է հինգ մարդ, այդ թվում նաև ալ-Շիշանի երկու որդիները։ ԻՊ հրամանատարի մահվան մասին դեռ հայտնի էր դարձել 2016-ին։
Չեչնիայի ղեկավար Ռ. Կադրիովը Դուդուրկաևին ազատել էր աշխատանքից բնակչության բողոքներից հետո, նաև այն պատճառով, որ նրա դուստրը գտնվում է Սիրիայում՝ «ավազակների մեջ»։
Դուդուրկաևին առաջարկվել էր օգնություն աղջկան հայրենիք վերադարձնելու համար, բայց նա հայտարարել էր, որ ինքնուրույն կլուծի հարցը։ Արդյունքում նա հաջողության չի հասել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում