Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահ Պակ Կին Հեն դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ պետական միջոցների վատնման և կուսակացական գործունեությանը միջամտելու համար։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով yonhapnews.co.kr կայքին։
Հստակեցվում է, որ Պակ Կին Հեն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Ազգային հետախուզական գործակալության բյուջեից միջոցներ ստանալու և երկու տարվա ազատազրկման իշխող կուսակցությունից ընտրություններին թեկնածուների առաջադրմանը ապօրինի մասնակցության համար։
Բացի այդ, նա պետք է 3,3 միլիարդ վոն (3 միլիոն դոլար) տուգանք վճարի։
Պակ Կին Հեն ձերբակալվել է 2017-ի մարտի վերջին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 18 կետերով, այդ թվում՝ կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև պետական տեղեկատվության բացահայտման համար։
Ավելի վաղ նա դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախկին նախագահը ձերբակալվել է
- Հարավային Կորեայի նախկին նախագահը գնացել է դատարան
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում