Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։
«Էրմենիհաբեր» -ի փոխանցմամբ, Բրանսոնը մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։
«Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի, որ այդ քրիստոնյա մարդը, ով հրաշայի հայր է ու ամուսին, ազատ արձակվի: Նա սխալ բան չի արել, ընտանիքն էլ իր կարիքն ունի»,- ասել է Թրամփը։
Վերջինիս գրառման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նկատի ունենալով Բրանսոնին, արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է եղել.
«Թուրքիան օրենքի երկիր է։ Այնտեղ օրինական գործընթաց կա»։
A total disgrace that Turkey will not release a respected U.S. Pastor, Andrew Brunson, from prison. He has been held hostage far too long. @RT_Erdogan should do something to free this wonderful Christian husband & father. He has done nothing wrong, and his family needs him!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 19, 2018
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
- Թուրքիայում ամերիկացի հոգևորականին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին