Հանկարծամահ է եղել Կենդանաբանական այգու արու վագրը՝ Նոբելը
Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգուց:
Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 17 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը: Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը:
Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25: Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին: Ընկերուհու՝ Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին:
Ըստ աղբյուրի, կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած: Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:
«Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբուժի, ծերությունն է»,-նշում են այգուց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան