«Արցախը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
Արցախ ՖԱ-ի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։ Այս մասին նշված է «Արցախ» ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությունում:
«Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։ Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
- Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի