
Վաչագան Ղազարյանը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել
Հատուկ քննչական ծառայությունից Panorama.am-ին հաստատեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Վաչագան Ղազարյանը կարող է ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Նա դեռևս անազատության մեջ է։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
Վ. Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
- Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
- Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է
- ԱԱԾ. Բերման է ենթարկվել Վաչագան Ղազարյանը
- Խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանում