«Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
Վերջին շրջանում աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով այսօր Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։
Ըստ նախարարի ֆեյսբուքյան գրառման, զրույցի ընթացքում ինքը տահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։
««Սանիտեքի» գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանել է մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։
Իր հերթին Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիտեք» ընկերությանը մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։
Լիահույս եմ, որ «Սանիտեք» ընկերությունը կշարունակի պատշաճ կերպով իրականացնել Երևանի սանիտարամաքրման և աղբահանության աշխատանքները պայմանագրով ստանձնած իր պարտականությունների շրջանակներում։
Լրացուցիչ պարզաբանում-հայտարարությամբ հանդես կգա նաև «Սանիտեք» ընկերությունը»,-գրել է նախարար Պապիկյանը:
«Սանիթեք»-ն էլ տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշում է.
««Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:Հարկ ենք համարում անդրադառանալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»:
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- «Սանիթեք»-ում ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար
- Երևանը՝ աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին