Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երվանդ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին