Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզների» վաճառքն անընդունելի է. Փաշինյան
Բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համակարգերի վաճառքն Ադրբեջանին լարվածություն է առաջացրել Մինսկի և Երևանի հարաբերություններում: Այս մասին «Եվրոռադիոյին» բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվրոռադիո»- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի և Բելառուսի հետագա հարաբերությունները։
Ն.Փաշինյան- Մենք լավ հարաբերություններ ունենք, սակայն կարծում եմ, որ մեծ ներուժ ունենք ու պարտավոր ենք այն իրացնել: Իհարկե, մտահոգություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առիթով: Դա մեծ խնդիր է մեր հարաբերություններում: Այս մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Այդ խնդիրը սրվում է այն հանգամանքով, որ Հայաստանն ու Բելառուսը ռազմա-քաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակում: Հայաստանի բոլոր քաղաքացիները կիսում են այդ մտահոգությունը:
«Եվրոռադիո»- Գիտեմ, որ դուք և Հայաստանի այլ պաշտոնյաներ փորձում են համոզել Մինսկին ու անձամբ Լուկաշենկոյին այլևս զենք չվաճառել Ադրբեջանին: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի։
Ն.Փաշինյան- Կարծում եմ, ճիշտ չէ ասելը, թե մենք փորձում ենք համոզել: Մենք բացատրում ենք մեր տեսակետը այդ հարցում: Հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին և հուսով ենք, որ Բելառուսն էլ հարգանքով է վերաբերվում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար նման գործունեությունը (Բելառուսի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին-Եվրոռադիո) ընդունելի չէ, այդ մասին ուզում եմ ուղիղ ասել:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին է փոխանցել Երևանի մտահոգությունը
- Նվեր Ադրբեջանին՝ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ
- «168 Ժամ» Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուաստանի օրինակով
- Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությամբ
- Ռուբինյանը ցավալի է համարում Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան