Փաստաբանների պարզաբանումը Պավել Մանուկյանի հայտարարությունների վերաբերյալ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ հուլիսի 18-ին դատական նիստի ժամանակ արված հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ ոչ ընդհանուր գործի ընթացքի, ոչ էլ «Սասնա ծռերի» խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա։ Նման պարզաբանում են տարածել փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը։
«Երբ դատավարությունը կհասնի Պավել Մանուկյանի հայտարարության մեջ մատնանշված փաստական հանգամանքների քննության փուլին, Պավել Մանուկյանը կարող է այդ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալ, որի արժանահավատությունը կգնահատվի գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու, ստուգելու ճանապարհով»,- հայտնել են փաստաբանները։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
«Պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայտարարել էր նա։
Պ. Մանուկյանը նաև նշել էր, որ բանկոմատը բացել էր Մխիթար Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան