Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը
Եգիպտացի հնագետները բացել են երկու շաբաթ առաջ հայտնաբերված արտասովոր մեծ սև սարկոֆագը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, դրա ներսում հայտնաբերվել է 3 մումիա, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել սարկոֆագ թափանցած խոնավությունից: Մեկի մեջ հայտնաբերել են վնասված գանգ: Հնագետները ենթադրում են, որ այդ մարդը կենդանության օրոք զբաղվել է ռազմական գործով:
Ի սկզբանե, գիտնականները ենթադրում էին, որ դամբարանում կարող են հուղարկավորված լինել Պտղոմեոսների կամ հռոմեական տիրապետության դարաշրջանի ազնվական ընտանիքի ներկայացուցիչներ, կամ Ալեքսանդր Մակեդոնացին, որի հուղարկավորության վայրն առայժմ չի հայտնաբերվել: Սակայն Եգիպտոսի հնագույն հուշարձանների կառավարման հարցերի վարչության ղեկավարը հերքել է այդ տեղեկատվությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում