Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները
Հորդանանի հայ համայնքն իր ամենադժվար պահն է ապրում՝ ազգային միակ հայկական դպրոցի փակման որոշում է կայացվել: Համայնքի անդամներից Մարալ Ներսիսյանը դա համարում է համայնքի գոյությունը վտանգող:
«Համայնքից դուրս մեր գոյությունն արդեն վտանգված է աննախադեպ խառն ամուսնություններով, միութենական խնդիրներով լի, իսկ հիմա առանց համայնքային հիմնասյուն դպրոցի, մեր փոքր հայ համայնքը արմատական սպառնալիքի ազդեցություն կրող իրողության առջև կգտնվի, որի հեռանկարն արդեն մշուշոտ է»,-գրել է նա:
Նա ահազանգում է, որ աշակերթների թիվը տարեցտարի նվազում է, իսկ ամենազգալի հարվածը հասցվեց սիրիահայերի գաղթի հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները