Տաջիկստանը կոչ են արել վերանվանել Ռահմոնովյան Տաջիկստան
Տաջիկստանցի Զիքրուլլո Մուխսինին դիմել է խորհրդարանին և լեզվի ու տերմինաբանության կոմիտեին՝ առաջարկելով երկիրը վերանվանել Ռահմոնովյան Տաջիկստան։ Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, գաղափարը Զիքրուլլոյին հուշել են արաբները։ Որպես օրինակ՝ նրանք նշել են Սաուդյան Արաբիան, որը կրում է Իբն Սաուդի անունը, որ փրկել է Արաբիան մասնատումից 1926 թվականին, երկիրը 1932-ից կոչվել է Սաուդյան։
Զիքրուլլոն ասել է, որ Տաջիկստանը ևս 1992 թվականին կործանման եզրին էր և Իբն Ռահմոնն է փրկել երկիրը։ Սակայն հայտնվել են նաև նախաձեռնության հակառակորդներ, որոնք դա համարում են պնակալեզություն՝ ավելին, քան անգամ նախագահ Էմոմալի Ռահմոնի անձի պաշտամունքն է։
Ավելի վաղ առաջարկներ էին հնչել մայրաքաղաք Դուշանբեն վերանվանել Ռահմոնաբադ կամ Էմոմալի-Սիթի։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը