«Ֆուկուսիմայից» առաջացած ռադիոակտիվ ամպը վարակել է կալիֆորնիական գինին
Ֆրանսիացի գիտնականները կալիֆորնիական գինու մեջ հայտնաբերել են ռադիոակտիվ իզոտոպներ: Լենտա.ռու-ն, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ պատճառ են համարում Ճապոնիայի «Ֆուկուսիմայի» ԱԷԿ-ի վթարը:
Գիտնականները հետազոտել են կարմիր և վարդագույն գինիները, որոնց համար հումք է ծառայել 2009-12 թվականներին հավաքված խաղողը: 2011 թվականի վթարից հետո արտադրված գինու մեջ եղել է ռադիոակտիվ ցեզիում-137: Այդ իզոտոպը ռադիոակտիվ աղտոտման գլխավոր բաղադրիչներից է: Միաժամանակ, հետզոտողները նշում են, որ դրանից կալիֆորնիական գինին վտանգավոր չի դարձել առողջության համար: Ռադիոակտիվ ամպը, որը Ճապոնիայից հասել է ԱՄՆ արևելյան ափ, արդեն բավականաչափ թույլ է եղել և ռադիացիայի մակարդակը տարեցտարի նվազել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ցեզիում-137-ով վարակվելը մեծացնում է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը, սակայն ուտելիքի և ջրի աղտոտումը, որն առաջացել էր «Ֆուկուսիմայի» վթարից հետո, այլ երկրներում չափազանց աննշան է և առողջության համար վտանգ չի ներկայացնում:
Հարակից հրապարակումներ`
- Տեղահանվում է վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շուրջ վարակված հողը
- «Ֆուկուսիմա» ատոմակայանի մոտակայքում բնակվող երեխաների 45%-ի վահանագեղձերում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր
- «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատորը խոստացել է վերացնել վթարի հետևանքները կես տարվա ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին