Վայոց Ձորում հրդեհի մարման աշխատանքներին միացել են մի քանի տասնյակ զինծառայողներ
Վայոց ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում՝ խոտածածկ տարածքում բռնկված հրեդհի մարման աշխատանքներին երեկ մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 գյուղի բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը:
ԱԻՆ փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքերը վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։
Ժամը 09:13-ին մարվել է հրդեհի 2-րդ օջախը, այրվել է 2 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:25-ին: Այրվել է 110 հա խոտածածկույթ: