Սահմանամերձ Բաղանիստում հարաբերական անդորր է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը. համայնքապետ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հակառակորդը երկու օր առաջ կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, այս պահին իրավիճակը նորմալ է։
Տեղեկանալու՝ ինչպիսին է իրավիճակը Բաղանիսի ուղղությամբ, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նշված համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի հետ։
Նա նշեց, որ վերջին մի քանի օրերին իրենց գյուղի ուղղությամբ կրակոցեր գրեթե չեն հնչել, վիճակը համեմատաբար հանգիստ է։
Նարեկ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին սահմանմերձ Բաղանիսում աշխատանքը եռում է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը։
Ըստ համայնքապետի՝ բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են՝ 1 հեկտարից մոտավորապես 27-30 ցենտներ ցորեն է ստացվում։
Հետաքրրվեցինք՝ արդյոք անցած տարվա համեմատ՝ բերքի ծավալներն ավելացե՞լ են։
«Մի փոքր տարբերություն կա դեպի լավը, բայց այս տարի հաճախակի անձրևները փոքր ինչ բերքի որակի վրա ազդել են։ Բերքը նորմալ է, վատը չի, բայց վերջին մեկ շաբաթվա անձրևը ցորեն հատիկի վրա թեթևակի ազդեցություն թողել է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեզ հետ զրուցելու պահին ինքն էլ, բոլոր գյուղացիների հետ միասին, մասնակցում է բերքահավաքին։
Իսկ ցանքատարածությունները տարեցտարի ավելանո՞ւմ, թե կրճատվում են, հարցրեցինք Նարեկ Սահակյանին։ «Գյուղացիները տարեցտարի 2-3 հեկտար ավելացնում են։ Ամեն մեկն իր սեփականաշնորհած տարածքում ցանում է։ Մենք ռեզերվային հողեր չունենք, ռեզերվային հողերն ամբողջությամբ հակառակորդի դիրքերի տակ ն, չեն օգտագործվում »,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան