Սպանվել է Ջորջ Բուշ-ավագի սրտաբանը
ԱՄՆ Հյուսթոն քաղաքում անհայտ անձը կրակել է երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի սրտաբան Մարկ Հաուսկնեհտի վրա։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն՝ տեղեկացնելով, որ սպանությունը տեղի է ունեցել Տեխասի բժշկական կենտրոնի տարածքում։
Բժիշկը նշված վայրում առավոտյան ժամը 9-ին հեծանիվ է վարել, երբ մեկ այլ հեծանվորդ կրակել է նրա ուղղությամբ։ Հանցագործը փախուստի է դիմել, իսկ բժշկին հիվանդանոց է տեղափոխել այդ պահին մոտակայքում գտնվող շտապօգնության մեքենան։ Ավելի ուշ նա վախճանվել է։
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին։ Ջորջ Բուշ-ավագն իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան