Դավիթ Տոնոյանը կմասնակցի Փանիկում միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և մասնակցելու է միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է նախարարը ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ նախարարությունում կայացած հանդիպմանը: Նրանց ուղեկցել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայսու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։
Հարակից հրապարակումներ`
- Փանիկում տեղի ունեցածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
- 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել՝ նշելով, որ միջադեպը անփութության արդյունք է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին