Պատերազմը չի ավարտվում անգամ, երբ խաղաղություն է հաստատվում. Նաս Դեյլիի 4-րդ տեսանյութը Հայաստանից
Միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգեր Նաս Դեյլին 4-րդ տեսահոլովակն է ներկայացրել Հայաստանի մասին։ Ի տարբերություն նախորդ երեքի, ուր մեծ էնտուզիազմով ու հիացմունքով բլոգերը խոսում է մեր ջրի, խելացի փոքրիկների ու կենսասեր տարեցների մասին, այս անգամ Նասը մտահոգ է։
«Չնայած պատերազմից անցել է 25 տարի, բայց Հայաստանում շատ կան ականապատված տարածքներ։ Մինչ այսօր թեպետ իրականցվում են ականազերծման աշխատանքներ, բայց շարունակում են գրանցվել պայթյուններ, լինում են զոհեր ու վիրավորներ։ Եթե Սիրիայի պատերազմը հենց հիմա էլ ավարտվի, ավերված դպրոցները, ենթակառուցվածքներն ու չականազերված դաշտերը դեռ շատ սերունդների կստիպեն զգալ պատերազմի հետևանքները...Պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղություն է հաստատվում»։
Այս տեսանյութը համացանցում զայրացրել է ադրբեջանցիներին, ովքեր վիրավորական մեկնաբանություններ են թողնում բլոգերի հասցեին։
Դրանցից մեկին ի պատասխան Նաս Դեյլին պատասխանում է, որ քաղաքական վերլուծաբան չէ և որ այս տեսանյութում նա խոսում է զուտ պատերազմի աղետալի հետևանքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նաս Դեյլիի 3-րդ բացահայտումը. Լևոնը, որ որոշել է չմեռնել
- Նաս Դեյլիի երկրորդ բացահայտումը. Հայաստանում մեծանում են ապագա գրոյսմաստերներ
- Բարի գալուստ անվճար ջրի երկիր. Նաս Դեյլին Հայաստանում է