Շուրջ 7 միլիոն մարդ է լքել Սիրիան
Պատերազմի սկզբից՝ 2011 թվականից, շուրջ 7 միլիոն մարդ է լքել Սիրիան, նրանցից ավելի քան 1,5 միլիոնը պատրաստ են վերադառնալ իրենց տները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասուլիսում այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
«2011 թվականից, այսինքն հենց ռազմական գործողությունների սկզբից, Սիրիան լքել է ավելի քան 6 միլիոն 900 հազար մարդ»,- ասել է նա։
Նրա ունեցած տվյալներով, սիրիացի փախստականների մեծ մասն ապրում է աշխարհի 45 երկրում։ Մ. Միզինցևը հստակեցրել է, որ նրանց մեծ մասը գտնվում են Թուրքիայի սահմանային շրջաններում, Հորդանանում, Իրաքում և Լիբանանում։
«Նախնական տվյալներով, մշտական բնակության վայր մոտ հեռանկարում կարող են վերադառնալ ավելի քան 1 միլիոն 700 հազար մարդ»,- ասել է նա։
Մ. Միզինցևը նշել է, որ այժմ երկրի 76 բնակավայրում, որոնք ավելի քիչ են տուժել ռազմական գործողություններից, արդեն կարելի է տեղավորվել 336,5 հազար մարդու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարվա սկզբից ավել քան 100 հազար մարդ է վերադարձել Սիրիա։
Նշենք, որ «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թթ ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի համաձայն, Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, առավելապես ազգությամբ հայեր, ինչպես նաև արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել և պաշտպանություն են գտել Հայաստանում: Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է:
2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 2000-ից ավելին ստացել է կացության կարգավիճակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ Սիրիական հակամարտության սկզբից ի վեր մոտ 1000 հոգի դիմել է ապաստան ստանալու հայցով, 747 հոգու շնորհվել է փախստականի կարգավիճակ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ.Հայաստանը կշարունակի օգնել Սիրիայի ժողովրդին
- Տարվա սկզբից ավելի քան 100 հազար մարդ է վերադարձել Սիրիա
- Մարդասիրական օգնություն Հայաստանից՝ Սիրիայի ժողովրդին
- Սիրիական դրոշը բարձրացվել է Դառաայում
- Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- Հալեպում ավելի քան 20 հազար մարդ վերադարձել են իրենց տները
- Հալեպում Հայաստան|ի գլխավոր հյուպատոսությունը վերադարձել է իր նստավայր
- Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի ընտանիքներին
- Ինչ է պետք սիրիահայ փախստականներին՝ տուն վերադառնալու համար
- 2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան