Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով. ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնիը տնօրեն
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպել է աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են կենտրոնի լրատվական ծառայությունից։
«Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտել է Գրիգորյանը:
ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը:
Ավագյանն ասել է, որ նախարարությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակների և ծրագրերի իրականացման հարցում առաջվա պես կշարունակի աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: «ՓՄՁ-ները պետք է զգան, որ պետությունն իրենց կողքին է և լսում է իրենց բարձրաձայնած խնդիրների մասին»,- նշել է Ավագյանը:
Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Նիստը վարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՓՄՁ-ն ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար. Նիկոլ Փաշինյան
- ՓՄՁ ԶԱԿ-ը 2017-ին աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի